Կալիֆոռնիայի Ստենֆորդի համալսարանի մատուռում հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Սթիվ Ջոբսի հուղարկավորության փակ արարողությունը, հաղորդում է Associated Press-ը:
The Wall Street Journal-ը գրում է, որ տարածքը հսկել են անվտանգության աշխատակիցները: Մի քանի հարյուր հրավիրվածների մեջ են եղել Սիլիկոնայի հովտի խոշորագույն ընկերությունների ղեկավարները:
Կալիֆոռնիայի իշխանությունները հոկտեմբերի 16-ը պաշտոնապես հռչակել են Սթիվ Ջոբսի օր:




























