Բաքվի ռեստորաններից մեկում պայթյուն է որոտացել
Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը` վկայակոչելով Նասիբյան շրջանի ոստիկանական վարչության գլխավոր քննիչ Արազ Մագերամովին, միջադեպի պատճառը գազի բալոնից արտահոսքն է եղել:
Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը հանգցրել են դեպքի վայր ժամանած հրշեջները:
Հրդեհի հետեւանքով, ռեստորանի աշխատակիցներից մեկը այրվածքներ է ստացել: Դեպքի առթիվ քննություն է սկսվել:

























