Տոմսերի արժեքը կտատանվի 1000-20 եւ ավելի հազար դրամի միջակայքում
«Մանկական Եվրատեսիլ-2011»-ի տոմսերը վաճառքի կհանվեն հոկտեմբերի 20-ից, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մանկական Եվրատեսիլի» պատվիրակության մամուլի քարտուղար Արտակ Վարդանյանը:
Վարդանյանի խոսքով` «Մանկական Եվրատեսիլ-2011»-ի տոմսերը տպվում են արտերկրում` բարձր որակ ապահովելու համար:
«Մենք անում ենք հնարավորինը, որպեսզի տոմսերը մատչելի լինեն բնակչության բոլոր շերտերի համար: Տոմսերի արժեքը կտատանվի 1000-20 000 եւ ավելի դրամի միջակայքում», - նշել է Արտակ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը կայանալուէ դեկտեմբերի 2-ին եւ 3-ին Հայաստանում: Մրցույթին մասնակցելու են 14 պետությունների ներկայացուցիչներ` Եվրոպական հեռարձակողների միության անդամ երկրների մեկական ներկայացուցիչ: Մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաները:
Նշենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2011»-ում ներկայացնելու է Դալիթան`«Բարի գալուստ Հայաստան» երգով:



























