Ֆրանսիայի ամենահարուստ կինը` L`Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրը, խնամակալության տակ կառնվի, գրում է Le Figaro-ն` հիմնվելով նրա աղջկա` Ֆրանսուազա Բետանկուր-Մեյերսի փաստաբանների խոսքի վրա, ով դատի էր տվել մորը` նրան մեղադրելով անաշխատունակության մեջ:
Լիլիան Բետանկուրի խնամակալ է նշանակվել նրա ավագ թոռ Ժան-Վիկտոր Մեյերսը: Միլիարդատիրոջ ունեցվածքի տնօրինման իրավունք կստանան նրա դուստր Ֆրանսուազա Բետանկուր-Մեյերսը եւ երկու թոռները, հայտնում է Газета.ru:
Հիշեցնենք, որ հունիսին L`Oreal-ի սեփականատերը սեփական գործերը վարելու համար անընդունակ էր ճանաչվել:
Լիլիան Բետանկուրի «ուղեղի հիվանդությունը», ում ունեցվածքը 15 մլրդ եվրո է գնահատվում, պատճառ է դարձել նրա «հոգեկան եւ ֆիզիկական կարողությունների էական փոփոխությունների»:
Le Monde-ի տեղեկացմամբ` երեք բժիշկ են ստորագրել եզրակացությունը` առանց Բետանկուրի վիճակը զննելու, հիմնվելով միայն հիվանդության պատմության վրա




























