Life Showbiz-ը մանրամասներ է հայտնում «Սաֆիսա» ռեստորանի ամենաշքեղ սրահում տեղի ունեցած միջոցառման մասին, որտեղ երգիչ Նիկոլայ Բասկովը տոնում էր 35-ամյակը: Ներկա են եղել մոտ 500 հյուրեր, իսկ աստղային հյուրերի կազմին կարող էր նախանձել ամանորյա ցանկացած տոնախմբություն, գրում է խմբագրությունը:
Չերքեզյան շուկայի նախկին տնօրենը` «Մարդան Պալաս»-ի սեփականատեր բնիկ Ադրբեջանցի Թելման Իսլամովը ֆինանսավորել է երգչի 35-ամյակի շքեղ արարողությունը, որն արժեցել է 10 մլն ռուբլի: Ի դեպ, նվերների մեծամասնությունը այն հաշվարկով էր գնվել, որ երգիչը կարողանար կահավորել նոր բնակարանը: Հյուրերը ծրարով գումար էին նվիրում հենց իր`Բասկովի խնդրանքով:
Նվերների ցուցակը մի քանի էջում հնարավոր չէ տեղավորել: Նիկոլային նվիրել են այն ամենը, ինչի մասին նա միայն կարող էր երազել:
Հրավիրված դերասանները, գործարարներն ու քաղաքական գործիչները առաջին հերթին մտնում էին հատուկ սենյակ, որտեղ թողնում էին հոբելյարի նվերները: Միայն ծաղիկների տեղափոխման համար 2 միկրոավտոբուս է պատվիրվել:




























