Համաշխարհային տնտեսությունում նկատվող միտումները թույլ են տալիս եզրակացնել, որ ճգնաժամի երկրորդ ալիքն անխուսափելի է: Նման կարծիք է հայտնել ամերիկացի հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին:

Նշենք, որ Ռուբինին դեռ 2 տարի առաջ կանխատեսել էր ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ նախանշել ճգնաժամի հիմնական ուղղվածությունները:

«Բիզնես 24»-ի փոխանցմամբ, Ռուբինին նշել է, որ 2009թ. մարտից համաշխարհային շուկայում նկատվող հիմնական միտումները, մասնավորապես ռիսկային ակտիվների պահանջարկի աշխուժացումը, դոլարի դիրքի թուլացումը եւ ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի վարած դրամավարկային քաղաքականության արդյունքում ԱՄՆ պետական պարտատոմսերի տոկոսադրույքների կայունությունն` իրենց ցածր մակարդակում, հիմքեր են տալիս կարծելու, որ համաշխարհային տնտեսությանը սպառնում է ճգնաժամի երկրորդ ալիքը: