Մոսկվայում հոսպիտալացվել է ժողովրդական արտիստ Վալենտին Գաֆտը: Այդ մասին հաղորդում է ՌԲԿ-ն` հղում անելով «Սովրեմեննիկ» թատրոնին:
Գաֆտի մասնակցությամբ այսօրվա ներկայացումը հետաձգվել է:
Նախնական տվյալներով, Գաֆտին ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն, անկայուն ստենոկարդիա:




























