Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոր մահվան կապակցությամբ թուրքական մամուլում ցավակցական ուղերձ տպելու համար կարգալույծ է արվել Ստամբուլի Ուսքյուդար թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Կորյուն Ֆեներջյանը:

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի փոխանցմամբ` Ուսքյուդարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցու հիմնադրամի եւ խորհրդի անդամները ինքնուրույն որոշում են կայացրել Էրդողանի մոր մահվան կապակցությամբ մահախոսական տպել մամուլում, ինչը հարուցել է Պոլսո Հայոց փոխպատրիարք Արամ Աթեշյանի զայրույթը:

Արք. Աթեշյանը` զայրանալով, որ առանց իր հետ խորհրդակցելու են նման որոշում կայացրել, կարգալույծ է արել Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Կորյուն Ֆեներջյանին:

Այս որոշումից հետո Սուրբ Խաչ եկեղեցում հոգեւոր սպասավոր չկա եւ չի կատարվել կիրակնօրյա պատարագը: