Իտալիայում նեոպոլիտանացի վարպետները, ովքեր սիրում են հետեւել նորություններին,  պատրաստել են  Կարլա Բրունի-Սարկոզիի արձանկը` փոքրիկի  եւ ամուսնու հետ, հաղորդում է  «TF1»-ը:

Այն պահին, երբ Ֆրանսիայի առաջին տիկինը պատրաստվում է  ծննդաբերությանը,  արձանիկներ պատրաստողները հանրությանն են ներկայացրել ժպտացող Կարլային, ում գրկում փոքրիկն է անհայտ սեռով, իսկ կողքին ամուսինը, ով  նույնպես ժպտալով թափահարում է Ֆրանսիայի դրոշը:

Ի դեպ, նեոպոլիտանցի արձանիկագործ վարպետները հայտնի են ընթացիկ իրադարձություններին իրենց արագ արձագանքով: Օրինակ, 2009թ. դեկտեմբերին, Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնիի վրա հարձակումից հետո նրանք անմիջապես պատրաստեցին Բեռլուսկոնիի արձանիկը` արյունոտ երեսով: