Վզով սեւ սվիտերները գերմանական Von Rosen ապրանքանիշի վաճառքի հիթն է դարձել: Այդ սվիտերը նախընտրում էր հագնել Apple ընկերության լեգենդար հիմնադիր Սթիվ Ջոբսը
Ինչպես գրում է The Local թերթը, Ջոբսի երկրպագուները գնել են Von Rosen ապրանքանիշի, քաշմիրից կարված գրեթե բոլոր վզով սեւ սվիտերները` յուրաքանչյուրի համար վճարելով 420 եվրո:
Նշենք, որ հենց վզով սեւ սվիտերն ու ջինսը Սթիվ Ջոբսի կերպարը դարձրեցին այդքան ճանաչված ողջ աշխարհում:



























