Բրիտանացի գրող Ջուլիան Բարնսը Բուքերյան մրցանակ է ստացել «Վերջի զգացումը» վեպի համար: Մրցանակը 50 հազար ֆունտ ստերլինգ է:

1968-ին հիմնադրված Բուքերյան մրցանակաբաշխությունն ամենաամյա է եւ նախատեսված է անգլերեն արձակ ստեղծագործության համար` գրված Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի եւ Բրիտանական Համագործակցության մյուս երկրների քաղաքացու կողմից: