Հոկտեմբերի 19-ին Apple ընկերությունը մի քանի ժամով կփակի իր խանութները, որպեսզի աշխատակիցները կարողանան մասնակցել Սթիվ Ջոբսի հիշատակին նվիրված միջոցառումներին: Արարողությունը տեղի կունենա Կուպերտինոյում գտնվող ընկերության գլխավոր գրասենյակում, իսկ Apple-ի բոլոր աշխատակիցներն ընթացքին կհետեւեն ուղիղ հեռարձակմամբ:

Սթիվ Ջոբսը մահացավ հոկտեմբերի 6-ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: