Omega Auctions-ը նոյեմբերի 5-ին  աճուրդի կդնի Բիթլզ   խմբի անդամ Ջոն Լենոնի ատամը:

Կազմակերպիչները կարծում են, որ այս «յուրօրինակ լոտի» համար գնահատողները կվճարեն 10 հազ. ֆունտից ոչ պակաս, հայտնում է BBC-ն:

Լենոնը սեփական ձեռքով հանած ատամը նվիրել էր իր տնային աշխատող Դոթ Ջարլեթին, որպեսզի վերջինս նվիրի այն իր դստերը` «Բիթլզ» խմբի երկրպագուհուն` որպես հուշանվեր: