Հայաստան-Յակուտիա անհատական հեծանվավազքը հոկտեմբերի 19-ին անցել է Յարոսլավլով, հայտնում է «Քաղաքային հեռուստաալիքը»:
Հեծանիվի ղեկին Արթուր Օհանյանն է: 2009թ. նա արդեն անցել է այդպիսի ճանապարհ Յակուտիայում, բայց Յարոսլավլում առաջին անգամն է: Ճիշտ է, այստեղ Արթուրը մնացել է առանց հեծանիվի: Հեծանիվը գողացել են այն օրը, երբ Արթուրը մտադիր էր շարունակել ճանապարհը:
«Սեպտեմբերի 27-ին հեծանվորդը պոռթկման եզրին էր, բայց հիմա, Յարոսլավլում գտնվելու ընթացքում ձեռք բերած ընկերների օգնության շնորհիվ, Արթուրը կարող է շարունակելիր 25 հազար կիլոմետրից ավելի հեռավորություն ունեցող հեծանվավազքը: Նա ճանապարհ կընկնի արդեն վաղը: Արթուրը սեփական ուժերով հարմարեցրել է հեծանիվը հեռավոր ուղեւորությունների եւ սեփական անվտանգության համար», - հաղորդում է հեռուստաալիքը:.



























