Համացանցային  AskMen.com  պորտալը հրապարակել է 2011թ. ամենաազդեցիկ տղամարդկանց ցանկը` անցկացված հարցումների տվյալների հիման վրա:

Վարկանշային ցուցակում առաջին տեղը հետմահու շնորհվել է Apple  ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին:

Խմբագրությունը դատողություններ է անում, թե ով կարող է դառնալ «հաջորդ Սթիվ Ջոբսը»` Մարկ Ցուկերբերգը, թե Լարի Փեյջը:

«Բայց բանն այն է, որ «հաջորդ Սթիվ Ջոբս չկա  ու չի լինի:  Շնորհակալություն, Սթիվ Ջոբս, այն բանի համար, որ սովորեցրեցիք այլ կերպ մտածել», եզրափակում է խմբագրությունը:

Առաջին տասնյակի պատկերը հետեւյալն է.

1. Սթիվ Ջոբս

2. SEAL Team Six (ԱՄՆ SEAL Team Six ռազմածովային հատուկ  ուժերի անդամներ,  ովքեր մասնակցել են Ուսամա  բեն Լադենի ոչնչացման գործողություններին)

3. Լարի Փեյջ(Google-ի հիմնադիրներից)

4. Ուորեն Բաֆերտ (գործարար)

5. Քեյնի Ուեսթ (երգիչ)

6. Մոհամեդ Բուազիզի (եգիպտական հեղափոխության հերոս)

7. Արքայազն Ուիլյամ

8. Anonymous (հաքերներ)

9. Ռայան Գոսլինգ (դերասան)

10. Լիոնել Մեսի(ֆուտբոլիստ)

Վարկանշային ցուցակում են նաեւ դերասան Ջորջ Քլունին, Չառլի Շինը, Էշթոն Քաթչերը, Մեթ Դեյմոնը, երգիչ Ջեյ-Z-ը: Զարմանալի է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդամենը 21-րդ տեղում էր: Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը` 27, իսկ Վիկիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժը 41-րդ տեղերն են զբաղեցնում: Տաղանդավոր ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը 43-րդ տեղում է:

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: