Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը չի պատասխանել Արցախում էթնիկ զտումների հետ կապված Ադրբեջանի դեմ ԵՄ պատժամիջոցների հնարավորության մասին հարցին։
Նրա խոսքով՝ երկու օր առաջ ինքը հեռախոսով խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և վերջինս իրեն վստահեցրել է, որ «Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի»։
Նա նաև հաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հրավիրել է հոկտեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը և ընդգծել, որ երկուսն էլ արդեն հաստատել են մասնակցելու իրենց պատրաստակամությունը։





























