Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 4-8-ը աշխատանքային այցով կմեկնի Սան Խոսե (ԱՄՆ)`"Արմթեք – 2009" համաժողովին մասնակցելու նպատակով:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, կառավարության եւ նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:
Հիշեցնենք, որ «ԱրմԹեք 2009» տարեկան համաժողովը կազմակերպել են Հայաստանի կառավարությունը եւ Տեխնոլոգիաների Հայկական Կոնգրեսը՝ Կալիֆորնիա նահանգի Սան Խոսե քաղաքում, «Սիլիկոնային հովտում»:
«ԱրմԹեք 2009»-ին հրավիրված են մասնակցելու բարձր տեխնոլոգիաներով զբաղվող մասնագետներ եւ գործարարներ՝ Հայաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ռուսաստանից եւ այլ երկրներից:




























