ՀԱՄԱՍ խմբավորման կողմից ռազմական գործողությունների հետևանքով Երուսաղեմի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան, իրավիճակը Երուսաղեմում հանդարտ է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի անդամ Հակոբ Սևանը:
«Այս պահին Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է, բախումները տեղի են ունենում հիմնականում Իսրայելի հարավում,մեր կողմերում բնավ պատերազմական գործողություններ չկան: Երուսաղեմի հայ համայնքում տուժածներ չկան»,- ասաց նա:





























