Ավրաամ Ռուսոն դուետ է երգել երգչուհի Նատալյա Վալեւսկայի հետ: Ինչպես տեղեկացնում է Պապարացի կայքը, նրանք հանդես են եկել «Կարմիր եւ սեւ» խորագրով երաժշտական ստեղծագործությամբ, որի վրա աշխատել է կոմպոզիտոր Վիկտոր Դրոբիշը: «Երգը անսպասելի է, գեղեցիկ եւ իհարկե, սիրո մասին: Ուրիշ ինչի՞ մասին կարող էր երգել կանանց սրտերի արեւելյան նվաճող Ավրաամ Ռուսոն ուկրաինական բեմի մարգարիտ Նատալյա Վալեւսկայի հետ:
Ի դեպ, Ռուսոյի եւ Վալեւսկայի երաժշտական գլուխգործոցը առաջինը «համտեսեց» Ստաս Միխայիլովը:




























