Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավոր Ստեֆանի Սոթները որոշել է չեղյալ համարել հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանը փորձաշրջանը, որի ընթացքում նա չի ներկայացել հասարակական աշխատանքի: Լոհանին ձեռնաշղթայով դուրս են բերել դատարանի դահլիճից: Դատավորը նշանակել է 100 հազար դոլար գրավ:
Դատավորը նաեւ նոյեմբերի 2-ին Լոհանին բանտարկելու որոշում է ստորագրել: Լոհանին արդեն չորս անգամ բանտ են ուղարկել, սակայն ամեն անգամ նա ազատ է արձակվել բանտում տեղ չլինելու պատճառով:
Դերասանուհու մամուլի քարտուղարը հայտարարել է, որ դատական նիստից անմիջապես հետ գրավը կվճարվի, հաղորդում է NEWSru.co.il-ը:




























