Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 08.00-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ գտնվող գազալցակայանի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 31-ամյա Հովհաննես Ա-ի վարած Mitsubishi մակնիշի և 38-ամյա Աշոտ Ո․-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդն ու Nissan-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Վոլոդյա Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Nissan-ի վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: