Կարլա Բրունիի ու Նիկոլա Սարկոզիի երեխայի ծնվելու ժամկետի մասին լուրերից հետո, սկսել են լուրեր շրջանառվել նրանց դստեր անվան շուրջ, որը ծնվել է հոկտեմբերի 19-ին: Այդ մասին գրում է ֆրանսիական «Voici»-ի կայքը:

Դա սպասելի էր, քանի որ հիմա բոլորի ուշադրությունը սեւեռված է նախագահի դստեր անվան վրա:

Հոկտեմբերի 19-ի երեկոյան, «Twitter» սոցիալական ցանցում ասեկոսե տարածվեց, որ նախագահի դստերն անվանելու է Ջուլիա: Սակայն չկա հավաստի աղբյուր, որը կհաստատեր այդ տեղեկատվությունը, որը փոխանցել է կայքի օգտագործողը` վկայակոչելով առողջապահական համակարգի անանուն աղբյուրը:

BFM TV լրատվական հեռուստաալիքի կարծիքով, երեխային անվանելու են Դալիա: Այդ անունը նրանց հայտնել է մի անցորդ, որը շշնջացել է, որ ծնվել է «փոքրիկ Դալիան»:

«Կարճ ասած, այս պահին որեւէ հավաստի տեղեկատվություն չկա: Սակայն կանխատեսումները շարունակվելու են, քանի դեռ Ելիսեյան պալատից վերջապես չբարեհաճեն հայտնել այդ ուրախալի իրադարձության մասին»,- գրում է ֆրանսիական թերթը: