Ռուսական փոփ երաժշտության արքա Ֆիլիպ Կիրկորովը հարցազրույց է տվել «Կոմսոմոլսկայա պրավդայի» հեռուստատեսությանը: Ներկայացնում ենք հարցազրույցի մի հատվածը:

Ֆիլիպ, ես գիտեմ, որ Վանգան Ձեզ ոչ միայն հաջող կարիերա է կանխագուշակել, այլեւ 44 տարեկանում երեխայի ծնունդ:  Ի դեպ, Դուք հիմա 44 տարեկան եք... Դա գեղեցիկ լեգե՞նդ է:

Ոչ, լեգենդ չէ: Վանգան շատ բան է ասել ինձ: Իմ 44-ամյակի նախօրեին` Նոր տարվա շեմին,  հարազատներս որոշ փաստեր հայտնեցին նրա մոտ իմ այցի մասին: Ես այն ժամանակ երեխա էի, ինքս գրեթե ոչինչ չեմ հիշում: Իսկ հայրս հիշում է:

Վանգան, ըստ նրա, կանխագուշակել է իմ ամուսնությունը եւ ստեղծագործական ուղին: Հայրս ինձ ասաց.  «Ֆիլիպ, Վանգան ասաց, որ քո ծննդյան 44-րդ տարին քեզ համար կլինի նշանակալի եւ ամբողջովին կփոխի քո կյանքը:». Սկզբում ես մտածում էի, որ այդ հեղափոխությունը անցած տարվա դեկտեմբերին` իմ 44-ամյակի նախօրեին  կազմակերպված իմ գործընկերների ապստամբելն էր իմ դեմ` կապված «Ոսկե գրամոֆոնի» ընթացքում կատարված այդ տհաճ պատմության հետ, երբ ռեժիսորի օգնականը հայտարարել էր` իբր ծեծել եմ իրեն…

Եւ ո՞վ է նա:

Ես շատ սնահավատ մարդ եմ: Հատկապես` իմ անձնական կյանքի հարցերում: Առավել եւս` փոքրիկ էակի ապագա կյանքի հարցերում, որը, Աստծո կամոք, լույս աշխարհ է գալու: Ես կպահպանեմ նրան, ինչպես կարող եմ: Եւ ես, ինչպես ասեմ, չէի ցանկանա Ձեզ ինչ-որ բան պատմել, ինչ-որ բանի մասին կիսվել, ես չեմ կարող դա անել… Կարծում եմ ինձ կհասկանաք ու կհասկանան նաեւ մեզ դիտողներն ու ընթերցողները: Իսկ երբ հայր դառնամ, անպայման իմ ուրախությանը հաղորդակից կդարձնեմ բոլորին:

Գոնե ասեք` նա հայտնի՞  անձնավորություն է:

Եթե այդ կնոջ հետ ամեն ինչ ստացվել է, ուրեմն նա լավ մարդ է: Եւ հենց սրանով ուզում եմ վերջ դնել բոլոր տհաճ բամբասանքներին, բոլոր այդ ձվաբջիջների վերաբերյալ շահարկումներին… Վերջ խոսակցություններին, իմ գեղեցիկ գործընկերուհիների ինտրիգներին, ովքեր PR էին անում, ինչպես օրինակ երգչուհի Կամալիան: Նրանք բոլորն էլ ուզում էին պատմության մեջ մտնել, գոնե ժամանակավորապես, հավաստիացնում էին լրագրողներին, որ իբր ես իրենցից ձվաբջիջներ եմ խնդրել: Առիթից օգտվելով ուզում եմ ուղղակի վերջ դնել  այս շահարկումներին եւ ասել, որ ես նորմալ մարդ եմ: Ես ի վիճակի եմ լուծել իմ կյանքի հարցերը մարդկային նորմալ ճանապարհով` առանց Կամալիայի կամ մեկ ուրիշի ձվաբջիջների կարիքն զգալու:

Դուք հասկանում եք, չէ՞ , որ Ձեր անձնական կյանքը հետաքրքրում է երկրպագուներին: Բոլորը սպասում են, թե ե՞ րբ եք կրկին ամուսնանալու...

Ես ինքս եմ մտածում` ե՞րբ վերջապես կամուսնանամ (ծիծաղում է): Բայց իմ կյանքի ընթացքում խիստ վերեւներից էի ընտրություն կատարում:

Բայց լավ է, որ նման մտադրություններ ունեք...

Օ, մտադրություններ… Ոչ միայն մտադրություններ (խորհրդավոր ժպտալով):