Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները գերեվարել են Գերմանիայի 8 քաղաքացու, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը, փոխանցում է Tagesschau-ն։

Նախարարի խոսքով՝ Գերմանիայի դեսպանատունը մշտական ​​կապի մեջ է հարազատների հետ։ Նա կրկին կոչ է արել ՀԱՄԱՍ-ին անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իսրայելի պաշտպանության բանակը, ՀԱՄԱՍ-ը Գազայում գերի է պահում մոտ 150 մարդու։