Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության հարցերով օպերատիվ խորհրդակցություն է անցկացնում Թել Ավիվում՝ Պաշտպանության նախարարության համալիրում, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Նեթանյահուի գրասենյակին։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության հարցերով օպերատիվ խորհրդակցություն է անցկացնում Թել Ավիվի «Կիրիա» համալիրում (Պաշտպանության նախարարության շենք - խմբ.) »,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գրասենյակը նշել է, որ հանդիպմանը մասնակցում են պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, նախարարներ Բենի Գանցը և Գադի Էյզենկոտը, Գլխավոր շտաբի պետը, Գլխավոր անվտանգության ծառայության ղեկավարը, Մոսադի հետախուզության ղեկավարը և Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը։