Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն ասել է, որ «թշնամու վախկոտ բանակը չկարողացավ դիմակայել իր քաջերին և դիմեց մասսայական սպանությունների՝ ցույց տալով, որ թշնամին հավատում է, որ իր մասսայական սպանությունները կվերացնեն նվաստացման և կոտրվածության ամոթը «Ալ-Աքսայի փոթորիկի» ռազմավարական հարձակումից հետո»,- հաղորդում է IRNA-ն:

Նրա խոսքով՝ «դիմադրությունը սկսեց պատմություն գրել «Ալ-Աքսայի փոթորիկով», որը նշանավորեց նրանց հողի և նրանց սրբության օկուպացիայի ավարտի սկիզբը»:

Նրա խոսքով՝ «դիմադրությունը կվերսկսի ազատագրման և վերադարձի ռազմավարությունը՝ չնայած այն բանին, ինչ թշնամին անում է ԱՄՆ-ի աջակցությամբ»։

Հանիեն ասել է, որ «Գազայի բնակիչներն արմատացած են իրենց հողում, կառչած են իրենց հայրենիքից և չեն թողնի իրենց հողը և չեն արտագաղթի»։

<Մենք այստեղ ենք, որ մնանք մեր հայրենիքում, քանի դեռ կա ուրց և ձիթապտուղ, ոչ մի գաղթ Արևմտյան ափից կամ Գազայից, և ասենք ոչ Գազայից Եգիպտոս գաղթին, և ես ողջունում եմ եղբայրներին Եգիպտոսում, և ես ասում եմ իմ եղբայրներ Եգիպտոսում, որ որոշումն է մնալ մեր հողում և ձեր որոշումը մեր որոշումն է»,- ասել է նա: