BBC News-ը, հղում անելով AFPին, հայտնում է, որ Մուամար Քադաֆիի որդի Մութասիմը մահացած գտնվել է Սիրտում:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Մութասիմը գերի է ընկել եւ ինքնաթիռով տեղափոխվել Միսուրատա:
Հիշեցնենք, Ջամահիրիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին ավելի վաղ մահացել էր Սիրտում` ստացած վերքերի հետեւանքով:


























