Հոլիվուդյան դերասան Մեթ Դեյմոնը որոշել է իրեն փորձել ռեժիսուրայում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով The Hollywood Reporter-ը:
41-ամյա դերասանը ինքն է գրել ֆիլմի սցենարը` Ջոն Կրասնինսկիի հետ, ով առավել հայտնի է «Օֆիս» սերիալից: Մեթ Դեյմոնը մտադիր է հենց ինքն էլ նկարահանվել գլխավոր` կոմիվոյաժորի դերում, ով ընկնում է հերթական փոքրիկ քաղաքը եւ անսպասելիորեն ստիպված է վերանայել իր բոլոր հայացքները կյանքի վերաբերյալ:
Նախագիծը դեռ վերնագիր չունի, փոխարենը արդեն հայտնի է, որ ֆիլմը թողարկելու է Warner Bros ընկերությունը, իսկ նկարահանումները կսկսվեն գարնանը, հաղորդում է NEWSru.com-ը:
Մեթ Դեյմոնը «Տաղանդավոր պարոն Ռիփլի» եռագրության աստղն է, որտեղ խաղում է հատուկ գործակալ Բորնի դերը:



























