Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հայտնում է, որ Իսրայելի եւ Գազայի հատվածի պատերազմի սկսվելուց ի վեր սպանվել է առնվազն 15 լրագրող, այդ թվում՝ 11 պաղեստինցի, երեք իսրայելցի և մեկ լիբանանցի։ Մեկ այլ պաղեստինցի լրագրող սպանվել է երեքշաբթի վաղ առավոտյան Գազայի հատվածում իսրայելական օդային հարձակման հետևանքով՝ զոհերի թիվը հասցնելով 16-ի:

Ըստ CPJ-ի՝ ութ լրագրող վիրավորվել է, երեք լրագրող անհայտ կորել կամ կալանավորվել է: