Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Ֆրանսիայի 21 քաղաքացիների մահը, հաղորդում է AP-ն։
Ֆրանսիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ եւս 11 Ֆրանսիայի քաղաքացիներ անհայտ կորած են համարվում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Ալբանիա կատարած այցի ժամանակ, ասել է, որ իր կառավարությունն անում է «ամեն հնարավորը», որպեսզի ազատի Գազայում պահվող ֆրանսիացիներին և այլ պատանդներին:
«Այս դժվար պահն Իսրայելի ժողովրդի, պաղեստինցի խաղաղ բնակիչների, ողջ տարածաշրջանի համար ցույց է տալիս, որ այնտեղ (չլուծված) խնդիրը քաղաքական է, որը չի կարող լուծվել առանց խաղաղ գործընթացի», - ասել է Մակրոնը։





























