Իսրայելը բանակցություններ է վարում Իլոն Մասկի SpaceX-ի հետ Starlink արբանյակային ցանց ստեղծելու համար, որը կուժեղացնի հաղորդակցությունը պատերազմի ժամանակ, հաղորդում է Bloomberg-ը։
Իսրայելի կապի նախարարությունը հայտնել է, որ ցանցը թույլ կտա առաջնագծին մոտ գտնվող իսրայելական քաղաքներին անխափան մուտք ունենալ ինտերնետ:
Իսրայելը նաև դիտարկում է Գազայում ինտերնետի և հեռախոսային բոլոր ծառայությունները դադարեցնելու հարցը, ասել է նախարարության խոսնակը։





























