Իսրայելի պաշտպանության բանակի կոնտրադմիրալ Դանիել Հագարին ասել է, որ Գազայի հիվանդանոցի վրա Իսրայելի կողմից հնարավոր ավիահարվածի մասին տեղեկությունները դեռևս վերանայվում են, գրում է Times of Israel-ը:

Հագարը նշել է, որ դեռ չունի ողջ տեղեկությունը, իսկ հնարավորության դեպքում լրացուցիչ մանրամասներ կտրամադրվեն։

Նա ասաց, որ դեռ չգիտի, թե արդյոք պայթյունը, որը, ըստ տեղեկությունների, հարյուրավոր զոհերի պատճառ է դարձել, իսրայելական հարված է:

«Եղել են բազմաթիվ ավիահարվածներ, բազմաթիվ անհաջող հրթիռներ և բազմաթիվ կեղծ հաղորդագրություններ ՀԱՄԱՍ-ի կողմից», - ասել է Հագարին:

Իսրայելի 12-րդ ալիքի լրատվական թղթակիցը ենթադրում է, որ պայթյունը «ՀԱՄԱՍ-ի հրթիռի անհաջող արձակման կամ զինամթերքի պահեստի հրդեհի հետևանք է»:

Նա ասել է, որ իսրայելական օդուժը չի հարձակվում հիվանդանոցների վրա։

Ավելի վաղ, Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ առնվազն 500 մարդ է զոհվել Գազայի հատվածում գտնվող արաբական հիվանդանոցի վրա իսրայելական օդային հարվածի հետեւանքով։