Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Գազայի Ալ-Ահլի բապտիստական հիվանդանոցի վրա հարձակումը, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, հայտնում է Anadolu-ն։
Նա հիվանդանոցի վրա հարձակումն անվանել է «մարդկային ամենահիմնական արժեքներից զուրկ արարք»։
«Հարձակումը հիվանդանոցի վրա, որտեղ գտնվում են կանայք, երեխաներ և անմեղ քաղաքացիներ, իսրայելական հարձակումների վերջին օրինակն է, որը զուրկ է մարդկային ամենահիմնական արժեքներից: Կոչ եմ անում ողջ մարդկությանը քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում այս աննախադեպ դաժանությունը դադարեցնելու համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի նախագահը։





























