Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ կրակոցներ են հնչել: NEWS.am-ին Ոստիկանության լրատվության ծառայությունից հաղորդեցին, որ դեպքի վայրից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց։
Նշենք, որ դատախազությունը հերքում է այն տեղեկությունը, թե դատախազի ուղղությամբ կրակոց է հնչել։




























