Այսօր լրանում է բազմաթիվ սերունդների սիրելի Ուոլթ Դիսնեյի մուլտֆիմերի նկարչուհի Մերի Բլերի հարյուրամյակը: Բլերը Դիսնեյի ստուդիայում աշխատել է երեսուն տարի, եւ նա է նկարել մանուկների համար սիրելի «Մոխրոտիկ»-ին, «Պիտեր Պեն»-ին, եւ «Ալիսային, հրաշքների աշխարհում»:
Բլերի գործընկեր, անիմատոր Մարկ Դեւիսի խոսքով՝ Մերիին հաջողվել է մուլտֆիլմերի նկարահանման ոճում իսկական հեղափոխություն կատարել: «Մերին արեց այն, ինչ մինչեւ այդ ոչ ոք չէր խիզախում: Նա կարմիրի տարբեր երանգների համադրություններով նոր, իսկական մանկական թարմությամբ գույներ ստացավ, որի արդյունքում մուլտֆիլմերը նոր տեսք ստացան»,-ասել նա:
Մերի Բլերն իր կարիերան սկսել է 1933 թվականին՝ Մետրո-Գոլդուին-Մայեր ընկերությունում, բայց մի քանի տարի անց սկսել է աշխատել անիմացիայի լեգենդ Ուոլթ Դիսնեյի հետ: Մերին, ինչպես եւ Դիսնեյը կարողանում էին մուլտֆիլմերի միջոցով «երկխոսության մեջ մտնել» երեխաների հետ: Բացի մուլտֆիլմերից Մերի Բլերը զբաղվել է նաեւ ԱՄՆ-ում գտնվող, բայց համաշխարհային ճանաչում ստացած այնպիսի մանկական զվարճանքի կենտրոնների դիզայնով, ինչպիսիք են Մեծ Կիրճի եւ Դիսնեյի զբոսայգիները:




























