Թուրքիայի Բոդրումի նավահանգստում խարսխված ամերիկյան ռազմանավի զինվորականների այցի դեմ մի խումբ թուրքեր բողոքի ակցիա են իրականացրել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Բոդրումի նավահանգիստ ժամանած ամերիկյան Ramage ռազմանավի զինվորականներն ու սպաները իջել են Բոդրում քաղաքում զբոսնելու, սակայն տհաճ պատմության մեջ են ընկել։  Թուրքիայի երիտասարդների միության մի խումբ անդամներ սկսել են բացականանչել՝ Yankee go home եւ «Մարդասպան Ամերիկա»։ Ամերիկացի զինվորների հետ ծագած վիճաբանության ընթացքում թուրք երիտասարդներից մեկը ամերիկացի զինվորի գլխին պարկ է հագցնում, որից հետո թուրք երիտասարդները փախուստի են դիմում։

Ամերիկացի զինվորականները թուրք ուղեկցողի հետ ոստիկանություն են այցելել եւ բողոք ներկայացրել։ Ոստիկանության գործողության արդյունքում ձերբակալվել են 8 ակտիվիստներ, իսկ լարված իրադրության պատճառով  Բոդրումում զբոսնող ամերիկացի զինվորականներին պահանջել են վերադառնալ նավ։