Շաբաթ վաղ առավոտյան Կիպրոսի մայրաքաղաքում Իսրայելի դեսպանության մոտ պայթել է ոչ մեծ ինքնաշեն ռումբ, տեղեկացրել է DPA-ն։

Ոստիկանությունը կալանավորել է 17-21 տարեկան չորս տղամարդու, տեղեկացրել է Կիպրոսի ռադիոն՝ հղում կատարելով իշխանություններին։

Ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է Նիկոսիայում գտնվող դեսպանության մուտքից 30 մետր հեռավորության վրա։

Շենքը չի տուժել։ Կիպրոսյան ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ սարքը մետաղական առարկա էր, որը լցված էր հրավառությունների համար նախատեսվող նյութով։

Տեղի ԶԼՄ-ների տվալներով՝ կալանավորված չորս տղամարդիկ, ենթադրաբար, Սիրիայից եկածներ են։