2009թ. hունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արձանագրվել է ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) 18,3 տոկոս անկում: Նման տվյալ է հրապարակել նոյեմբերի 3-ին Անկախ Պետությունների Համագործակցության միջպետական վիճակագրական կոմիտեն: Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում միջինը ԱՊՀ երկրներում ՀՆԱ-ի անկումը կազմել է 9 տոկոս:
Վիճկոմիտեի տվյալներով, ՀՆԱ-ի ամենամեծ անկում գրանցվել է Հայաստանում (18,3 տոկոս), որին հաջորդում են Ուկրաինան (17,8 տոկոս), Ռուսաստանը (11,8 տոկոս), Մոլդովան (7,8 տոկոս), Ղազախստանը (3,2 տոկոս) եւ Բելառուսը (0,3 տոկոս): Ընդ որում ՀՆԱ-ն Ուզբեկստանում աճել է 8 տոկոսով, Տաջիկստանում` 2,7 տոկոս, Ադրբեջանում` 6,1 տոկոս, Ղըրղզստանում` 2,9 տոկոս:
Արդյունաբերական արտադրությունը Հայաստանում կրճատվել է 11,4 տոկոսով, Տաջիկստանում` 10 տոկոս, Բելառուսում` 4,5 տոկոս, Ղազախստանում` 1 տոկոս: Միջինը ողջ ԱՊՀ-ում արդյունաբերական արտադրությունը 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին կրճատվել է 14 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:




























