Գազայի հատվածում զոհվածների թիվը հասել է ավելի քան 7000-ի, այդ թվում մոտ 3000-ը՝ երեխաներ, հայտնում է Aljazeera-ն՝ հղում անելով պաղեստինյան իշխանություններին։

Հոկտեմբերի 26-ին իսրայելական ռազմական ինքնաթիռներն ավիահարված են հասցրել Գազայի հատվածից հարավ գտնվող Ռաֆահ քաղաքի բնակելի շենքին, ինչի հետևանքով առնվազն 11 պաղեստինցի խաղաղ բնակիչ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են, հայտնում է WAFA-ն։