The Washington Post-ը, վկայակոչելով քննարկումներին ծանոթ չորս անանուն դիվանագետների, գրում է, որ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի՝ վերջերս Դոհա կատարած այցի ժամանակ նա համաձայնություն է ձեռք բերել, որ պատանդների ճգնաժամը ինչ-որ կերպ կարգավորելուց հետո Կատարը կվերանայի իր հարաբերությունները ՀԱՄԱՍ-ի հետ:
Կատարը ՀԱՄԱՍ-ի և Արևմուտքի հարաբերություններում գլխավոր միջնորդներից է. այս պետությունը սերտ հարաբերություններ է պահպանում արևմտյան երկրների հետ, և, միևնույն ժամանակ, խմբավորման քաղաքական ղեկավարությունն այնտեղ է հիմնված և փող է պահում, հաղորդում է BBC-ն։
Բայդենի վարչակազմը փորձում է հավասարակշռել պատանդներին ազատելու իր կարճաժամկետ նպատակը ՀԱՄԱՍ-ի մեկուսացման՝ իր երկարաժամկետ նպատակի հետ: Դեռևս որոշված չէ, թե արդյոք Կատարի կողմից շարժման հետ հարաբերությունների վերաբանակցությունը կհանգեցնի Դոհայից նրա առաջնորդների արտաքսմանը։





























