Առաջիկա երեք օրերին հանրապետության տարածքը գտնվելու է անտիցիկլոնի ազդեցության գոտում, ինչը նշանակում է,որ հանրապետության ողջ տարածքում կդիտվի անամպ, առանց տեղումների եղանակ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը` հավելելով, որ օդի ջերմաստիճանը հիմնականում էապես չի փոխվի, ոչ կնվազի, ոչ կբարձրանա:
«Գիշերային ժամերին բավականին ցուրտ կլինի հատկապես լեռնային շրջաններում, իսկ նախալեռնային եւ հովտային շրջաններում գիշերային ժամերին ջերմաստիճանը կլինեն 0-5 աստիճան տաքության սահմաններում, լեռնային առանձին շրջաններում սպասվում է մինչեւ 6-7 աստիճան ցուրտ»,- նշեց նա:
Մայրաքաղաքում առաջիկա երեք օրերին տեղումներ չեն դիտվի, գիշերը կլինի 0-2 աստիճան տաքություն, ցերեկը` 15-17, իսկ հաջորդ ցիկլոնը, որը տեղաշարժվելու է հարավից հանրապետության տարածք, իր ազդեցությունը կունենա հոկտեմբերի 25-ին երեկոյան ժամերին եւ հոկտեմբերի 26-ին: Այդ ժամանակ կդիտվեն տեղումներ հանրապետության ողջ տարածքում:




























