ԱՄՀ-ի  նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կաննը, ով սեռական սկանդալի մասնակից էր դարձել, բելգիական Քորթրեյք  քաղաքում օգտվել է մարմնավաճառների ծառայություններից,  հոկտեմբերի 22-ին գրում է La Derniere Heure թերթը:

Թերթը մեջբերում է ականատեսների վկայությունները, ովքեր հավաստիացնում են, որ բազմիցս տեսել են ԱՄՀ-ի  նախկին ղեկավարին Քորթրեյք քաղաքի հյուրանոցներից մեկի ռեստորանում` հայտնի մարմնավաճառուհու հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ստրոս-Կաննը ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնից հեռացվել է աղմկահարույց սեքս-սկանդալից հետո: Նյույորքյան Սոֆիթել հյուրանոցի սպասուհի Նաֆիսաթու Դիալոն նրան մեղադրել էր բռնաբարության փորձի մեջ:  Օգոստոսին Ստրոս-Կաննի վրայից հանեցին մեղադրանքը, եւ նա վերադարձավ Ֆրանսիա: Հայրենիքում նույն հանցագործության մեջ նրան մեղադրեց լրագրողուհի Տրիստան Բանոնը: Բայց այս դեպքում էլ ԱՄՀ-ի  նախկին տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կաննին հաջողվեց խուսափել քրեական պատասխանատվությունից: