Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությունում հրկիզվել է կառուցվող հրեական մշակութային կենտրոնի շենքը, հայտնում է Mash Gor տելեգրամյան ալիքը։
Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին էր հայտարարվել, որ Նալչիկում կառուցվելու է Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի ամենամեծ հրեական համայնքային կենտրոնը։ Շինարարությունը սկսվել է, սակայն բնակչության շրջանում ընդհանուր բացասական տրամադրությունների ֆոնին ինչ-որ բան սխալ է գնացել, գրում է NewsTracker-ը։
Մի քանի օր առաջ ստորագրահավաք է ներկայացվել Կազբեկի ղեկավար Կոկովին՝ խոշոր կենտրոնի շինարարությունը դադարեցնելու պահանջով։ Հեղինակները վկայակոչում են այն փաստը, որ հրեաները հանրապետության բնակչության 1%-ից էլ պակաս են, և նրանք ունեն իրենց սինագոգը։
Ստորագրահավաքի հեղինակների կարծիքով՝ Կովկասի հրեական համայնքը կենտրոնի կառուցումից կարող է առավելություն ստանալ, և դրա պատճառով այլ համայնքների միջև անբարյացակամ հարաբերություններ կառաջանան։
«Առաջին հերթին պետք է հաշվի առնվեն երեք տիտղոսավոր ժողովուրդների՝ կաբարդինցիների, բալկարների և ռուսների ներկայացուցիչները»,- նշում են հեղինակները։
Հոկտեմբերի 29-ին Կաբարդինո-Բալկարիայի տեղական հանրային էջերում հրեական համայնքի կենտրոնի այրված պատերի կադրեր հայտնվեցին․ հրդեհ էր բռնկվել: Վարկածներից մեկի համաձայն՝ գիշերը ինչ-որ մեկը մտել է շենք և անվադողեր այրել։





























