General Motors- ընկերությունը մտափոխվել է վաճառել Opel-ը։ Տնօրենների խորհուդը Դեթրոյթում որոշել է, որ ճգնաժամն անցնում է, եւ ուրեմն կոնցեռնը կարող է դուրս գալ այս իրավիճակից։ Ընկերությունը հայտարարել է, որ իր ակտիվները վերականգնելու եւ եվրոպական շուկայում իր դիրքը գրավելու ծրագիր ունի, հաղորդում է AFP-ն.
Տնօրենների խորհուդը ընկերությանը ծանր դրության մեջ է դրել, այժմ մինչեւ նոյեմբերի վերջ GM պետք է վերադարձնի 1,5 միլիարդ եվրոյի գերմանական փոխառությունները։ Մայիսից ընկերությունը բանակցություններ էր սկսել գերմանական ավտոհսկայի վաճառքի համար։ Իբրեւ գնորդ հանդես էին եկել կանադական Magna-ի եւ ռուսական Сбербанк-ի կոնսորցիումները։ Opel-ը վաճառելու օգտին էր հանդես եկել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Եթե գործարքը կատարվեր, Ռուսաստանը հնարավորություն կստանար իր տարածքում օգտագործելու Opel-ի տեխնոլոգիաները։
Ինչպես հաղորդում է «Ռուսաստանի ձայն»-ը, գերմանական Հեսսենի երկրամասի վարչապետ Ռոլանդ Կոխին վրդովվեցրել է General Motors-ի հայտարարությունը՝ չվաճառել Opel-ը։ Մայնի Ֆրանկֆուրտում Կոխի արած հայտարարության մեջ ասվում է, որ Հեսսենի վարչապետը, (այդ երկրամասում տեղակայված է Opel-ի գլխամասային ձեռնարկությունը եւ կենտրոնակայանը), սրտնեղած է ավտոմեքենաների արտադրության այդ հին ընկերության նոր տերերի ՝ ամերիկացիների որոշումից։ Ռոլանդ Կոխը հայտարարել է, որ նա խորապես անհանգստացած է General Motors-ի ապագայով։



























