Թուրքիան չի կարողացել կամ չի ցանկացել հրաժարվել իր «կրտսեր եղբոր»`Ադրբեջանի քաղաքական ամբիցիաներին «պատանդ» լինելու կարգավիճակից: NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ, այսպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ, արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլանը: Նա ասել է, որ Ադրբեջանին հաջողվել է բազմատեսակ գործողություններով Հայաստանի հետ ունեցած իր խնդիրները ներմուծել Թուրքիայի քաղաքականության մեջ: Լեռնային Ղարաբաղին 10 միլիոն դոլարի չափով ԱՄՆ-ի հումանիտար օգնության առնչությամբ Մալիյանն ասել է, որ նման որոշումը, այն էլ համաշխարային ճգնաժամի ժամանակ ՝ կարելի է միայն ողջունել։ Նա հույս է հայտնել, որ այս առաջխաղացումը կպահպանվի մինչև 2010թ ԱՄՆ-ի բյուջեի վերջնական հաստատումը։

«Ինչ վերաբերում է Հայաստանին ու Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու առաջնահերթության պահպանմանը, ապա դա ավելի ճիշտ որոշում էր, քան ենթադրվում էր։ Ադրբեջանում Կասպից ծովի ավազանում անվտանգության պահպանման նպատակով ԱՄՆ-ի ստեղծված ռազմական ենթակառուցվածքի Միացյալ նահանգների կողմից վերահսկումը մեծ դեր է խաղում երկու երկրների ռազմական համագործակցության հարցում։ ԱՄՆ-ը պետք է արդյունավետ մեխանիզմներ ունենա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից նշված կառույցի հատկացրած և ռազմական օգնության ձեւով հատկացված այլ միջոցների օգտագործումը կանխելու համար», ասել է Մայիլյանը։

Իր կարծիքով, ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի որոշումը հայկական լոբբիստական կազմակերպությունների համակարգված աշխատանքի արդյունքն է։ Եվ առհասարակ, ըստ նրա, Կոնգրեսում հայկական հարցերի առաջխաղացման հարմար նպաստավոր ժամանակ է ստեղծվել։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Հայաստանին ամերիկյան օգնության 38 տոկոսով կրճատելու առաջարկը, ըստ Մաիլյանի պայմանավորված է ԱՄՆ-ում ֆինանսական ճգնաժամի հետևանքով Նահանգների արտասահմանյան երկրներին ցուցաբերվող օգնության համընդհանուր կրճատումով։ Ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնության տարբերությանը հօգուտ Ադրբեջանի, կարելի է բացատրել Կասպից ծովի ավազանում ԱՄՆ-ի ենթադրյալ տնտեսական շահերով։ Մաիլյանը նշել է, որ Հայաստանը այս հարցը դիտում է ոչ այնքան ռազմական, որքան քաղաքական տեսանկյունից։