Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր` հոկտեմբերի 23-ին, Եվրամիության գագաթաժողովի ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին փափուկ արջուկի խաղալիք է նվիրել: Նվերը Սարկոզիի նորածին դստեր` Ջուլիանի համար է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին, Փարիզի հիվանդանոցներից մեկում, Սարկոզիի կինը` Կարլա Բրունին դուստր է լույս աշխարհ բերել: Այսօր` հոկտեմբերի 23-ին, Բրունին ու նորածին Ջուլիան դուրս են գրվել հիվանդանոցից:
Սա առաջին դեպքն է Ֆրանսիայի պատմության մեջ, որ երկրի առաջին տիկինն այդ կարգավիճակում երեխա է ունենում:


























