Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ մարզումների ժամանակ վնասել է խաչաձեւ կապանը։
«Վնասել եմ խաչաձեւ կապանը սփարինգի ժամանակ եւ հենց նոր եմ դուրս եկել վիրահատությունից, կապանը փոխել են»,- ուրբաթ գրել է Ցուկերբերգը Instagram-ի իր էջում։
Նա ավելացրել է, որ պատրաստվում էր MMA մարտի, որը պետք է կայանար հաջորդ տարեսկզբին, բայց հիմա այն կհետաձգվի։





























