Ավելի քան 30 000 բրոնզե մետաղադրամները, որոնք թվագրվում են մեր թվարկության չորրորդ դարով,  հայտնաբերվել են Սարդինիայի ափերի մոտ։ Դա կարող է վկայել հնարավոր նավաբեկության մասին, տեղեկացրել է CNN-ը։

Իտալացի սուզորդը գտել է մի քանի «մետաղական մնացորդներ» Արզակենա քաղաքից ոչ հեռու, նշվել է Իտալիայի մշակույթի նախարարության հայտարարությունում։ Դրանք «ֆոլիսներ» էին՝ հռոմեական բրոնզե կամ պղնձե մետաղադրամներ, որոնք ավելի ուշ օգտագործվել են նաեւ որպես բյուզանդական արժույթ։

Մետաղադրամների ընդհանուր քանակը գնահատվում է 30 000-50 000 հատ։

Հայտնաբերված մետաղադրամները «լավ են պահպանվել», միայն չորսն են վնասվել։ Դրանք թվագվում են մ.թ. 324-340թթ. եւ պատրաստվել են Հռոմեական կայսրության բոլոր դրամահատարաններում։

Մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ տեղը, որտեղ գտնվել են մետաղադրամները, տեսականորեն կարող է պահպանել նավաբեկության հետքեր։ Գտնվել են նաեւ աֆրիկյան եւ արեւելյան արտադրության սափորների մնացորդներ։