Լեռնային Ղարաբաղում ավարտվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: Հնձված է 50 հազար 800 հեկտար բերք: Ընդհանուր առմամբ հավաքվել է 80 հազար 500 տոննա հացահատիկ: Բնական տարերքը ամբողջությամբ ոչնչացրել է 3 հազար 930 հեկտար ցանքը: 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ հացահատիկային կուլտուրաների բերքատվությունը մեկ հեկտարի 21,7 ցենտներից նվազել է 19,6-ի:

Եգիպտացորենի բերքատվությունը կազմել է 27,4 ցենտներ մեկ հեկտարից: Դեռ չի հավաքվել 270 հեկտար եգիպտացորեն:

Շարունակվում են աշնանացանի աշխատանքները: Առ այսօր վարված է 43 հազար 90 հեկտար, 5 հազար հեկտարով ավելի, քան նախորդ տարի: Գյուղատնտեսության նախարարությունը ձգտում է առավելագույնս օգտագործել բոլոր ցանքատարածքները, դրա համար առաջիկայում հանրապետություն է ներկրվելու սերմերի մեծ քանակություն:

Ցանվել է 19 հազար 960 հեկտար, ինչը 11 հեկտարով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ամեն օր ԼՂՀ-ում ցանվում է մոտ 3 հազար հեկտար: