Apple ընկերությունն իր կայքում տեսանյութ է տեղադրել փակ միջոցառման մասին, որը նվիրված է եղել ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին: Միջոցառումը կայացել է հոկտեմբերի 19-ին, Քուփերթինոյի (Քալիֆորնիայի նահանգ) շտաբ բնակարանում:
Տեսանյութը տեւում է 81 րոպե, հաղորդում է AP-ն: Apple-ի կայքում տեսանյութը դիտելու համար, հարկավոր է ունենալ QuickTime 7` Windows-ի համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Սթիվ Ջոբսի հոգեհանգստի ժամանակ, ԱՄՆ-ում Apple-ի բոլոր ֆիրմային խանութները փակվել են:
Հյուրերի ցանկում մի քանի հարյուր մարդ է եղել, այդ թվում նաեւ Սթիվ Ջոբսի մրցակիցները: Լրատվամիջոցները հայտնում են, որ հյուրերի կազմում նկատել են ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորին, Հարավային Կորեայում Samsung Group-ի ժառանգորդ Ջեյ լիին:




























